Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է հայտնի ու հարգված պրոֆեսորը

Քիչ առաջ տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ կյանքից անժամանակ ու անսպասելի հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայտնի ու հարգված պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։

Նրան ճանաչողների համար այս լուրն անհավատալի է, քանի որ նրանք իրենց ընկերոջը դեռ օրեր առաջ տեսել են ակտիվ ու կենսախինդ։

Մուշեղ Հովսեփյանն իր մասնագիտական սկզբնական կրթությունը նախ ԵՊՀ-ում է ստացել, ապա՝ Մոսկվայում։ Իր մագիստրոսական թեզն էլ Մոսկվայում է պաշտպանել։ Տարիներ շարունակ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում է դասավանդել, եղել է ամբիոնի վարիչ։

Նա հեղինակել է տարբեր արժեքավոր մասնագիտական ձեռնարկներ, գիտական ուսումնասիրություններ, որոնցով տարիներ շարունակ կրթվել են մեր լրագրողների սերունդները։ Այդ աշխատություններից շատերը տպագրվել են նաև այլ լեզուներով արտերկրում։

Մ․ Հովսեփյանը վաթսուն տարեկան էր։ Նրա մահվան առիթով շատերը, մեծ մասմաբ լրագրողներ, մեծ ափսոսանք ու ցավ են հայտնում՝ շեշտելով Մ․ Հովսեփյանի մարդկային բարձր արժանիքները, ազնվությունն ու բարությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!