Սոնա Ռուբենյանն ամուսնանում է․ ահա թե ինչպիսին է նա հարսի կերպարում․ առաջին կադրերը` երգչուհու հարսանիքից

Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանն այսօր ի վերջո ամուսնանում է։ Երգչուհու հարսանեկան օրվա առաջին կադրերը հայտնվում են նրա մտերիմների, ընկերների սոցհարթակներում։ Սոնան ինքնատիպ ու շքեղ հարսանեկան զգեստ է ընտրել։

Նախօրեին նրա քույրը՝ Մերին, Սոնայի համար նախահարսանեկան երեկո էր կազմակերպել, որին մասնակցել էին Սոնայի մտերիմ ընկերուհիները։ Այսօր արդեն հարսանեկան սպասված արարողությունն է։

Սոնայի ընկերներից Նարինե Մանուկյանը իր սոցհարթակում տեղադրել է Սոնայի հարսանեկան զգեստով լուսանկարներից մեկը և գրել է հետևյալը․ «Այսօր իմ Սոնայի պսակադրությունն է, օր, որին սպասել ենք անհամբեր։

Սոնան եզակի տեսակ է, իսկական, հարեհաս ու բարի: Նրա ընկերը լինելը երջանկություն է, իսկ նրա ընտանիքի բարեկամ լինելը՝ կրկնակի:

Աղոթքներս այսօր նրա մասին են, որ երջանիկ ու որակյալ ընտանիք դառնան իր ընտրյալի՝ Էմիլի հետ, որ միշտ նույնքան սիրահարված ու իրարով ապրեն: Մենք էլ ձեր կողքին ենք, միշտ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: