Սիլվա Հակոբյանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել․ ահա թե ում հետ է նա հանդես գալիս և ինչի մասին է երգում

Սիլվա Հակոբյանը հայտնի է իր աշխատասիրությամբ, ինչպես նաև տարբեր երաժիշտների հետ հաջող և արդյունավետ համագործակցությամբ։

Երգչուհու հերթական հաջող համագործակցության շնորհիվ նոր ստեղծագործություն է ներկայացվել։ Երգը վերնագրված է «Երկու օվկիաններ»։ Երգչուհին երգը ներկայացնում է Էդգարի հետ։

Երգը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, նախ հայերեն է ներկայացվում, ապա նաև ռուսերեն։ Ստեղծագործության մեջ մեծ ու մնայուն սիրո մասին է երգվում։

Երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակը ֆիլմ է հիշեցնում։ Այստեղ մենք տեսնում ենք մի գեղեցիկ սիրո պատմություն, որը սկսվել է դեռ դպրոցական տարիներից։ Այն շարունակվել է նաև հետագա տարիներին։

Գեղեցիկ ու երկարատև սիրո պատմություն ներկայացնող երգն ու տեսահոլովակը ներկայացվել է Տարոն Պողոսյանի պրոդյուսերությամբ և Կարեն Ամյանի ռեժիսորությամբ։

Սա այն բացառիկ գործերից է, որի երաժշտությունը հեղինակել է հայտնի երաժիշտ, երգիչ Արմենչիկը, իսկ խոսքերի հեղինակը Սլիվայի հայտնի քույրիկն է՝ Մանեն։ Երգը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: