«Ուժեղ մայր, հերոս կին․ բոլորս պարտական ենք ձեզ»․ Սոնա Շահգելդյանը հուզված լուսանկար է հրապարակել

Սոնա Շահգելդյանը մեր շոու բիզնեսի այն բացառիկ ներկայացուցիչներից է, ով մշտապես ու սիրով մասնակցում է այն բոլոր համերգային նախագծերին, որոնք նվիրված են մեր անմահացած զինվորների պայծառ հիշատակին։

Այդ համերգների հասույթները որպես կանոն փոխանցում են վիրավորում ստացած կամ կարիքավոր այլ զինվորականների ֆոնդին, ինչի պատճառով էլ ելույթ ունեցողները որևէ հասույթ չեն ստանում։ Կան երգիչներ, որոնց համար հասույթը բոլորովին էական չէ, եթե խոսքը հայրենիքի պաշտպանների մասին է։

Այդ երգիչներից է Սոնան։ Նա վերջերս մասնակցել է Արմենակ Ուրֆանյանի մայրիկի՝ տիկին Համեստի ղեկավարությամբ կազմակերպված բարեգործական համերգին, որի ընթացքում էլ առիթ է ունեցել շփվելու այդ բացառիկ կնոջ հետ։

Սոնայի տպավորությունները հիացական են։ Նա լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում՝ տիկին Համեստի մասին հետևյալ հիացական մեկնաբանությունը թողնելով․ «Ուժեղ մայր, հերոս կին․ բոլորս պարտական ենք ձեզ»։ Լուսանկարում Սոնան շատ հուզված է և չի կարողանում կառավարել հույզերը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: