Ահա թե ինչ է նվիրել Վ․ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին․ տեսանյութ

Այսօրվա հիմնական թեման Ն․ Փաշինյանի և Ի․ Ալիևի Սոչիում կայացած հանդիպում է, որի շրջանակներում մի հայտարարություն է ստորագրվել առաջիկա անելիքների մասին։

Հայտարարությունից հասկանալի է դառնում, որ կողմերը վերահաստատել են նախորդ տարվա նոյեմբերի իննի և հունվարի տասնմեկի համաձայնությունների դրույթները։ Պատրաստակամություն է հայտնվել ռուսական ուժերի միջնորդությամբ սկսել խաղաղ կեցության տրամաբանությամբ առաջնորդվել։

Ն․ Փաշինյանն օրվա ավարտին տեղադրել է իր եզրափակիչ ելույթը, որի շրջանակներում դրական է գնահատում օրվա հանդիպումը։ Նա իր խոսքում նշում է, որ հակառակ կողմից լավ տրամադրվածության նշաններ է նկատել։

Եզրափակելով եռակողմ հանդիպման արդյուքները՝ Վ․ Պուտինը ամփոփիչ ելույթով է հանդես եկել, որի շրջանակներում իր վստահությունն է հայտնել առ այն, որ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի իսկապես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել։

Ի նշան խաղաղության ու կայուն բարգավաճման՝ Վ․ Պուտինը երկու ղեկավարներին էլ հանձնել է ձիթենու սիմվոլիկ ճյուղեր, որոնք խորհրդանշում են հենց խաղաղության և բարգավաճման գաղափարները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: