Նունե Եսայանը դստեր մասնակցությամբ հետաքրքիր ընտանեկան դրվագ է հրապարակել

Նունե Եսայանը նախորդ տարիներին ընդգծված քաղաքական դիրքորոշմամբ հանդես գալուց հետո խստորեն քննադատվեց, ինչից հետո խոստացավ այլևս որևէ քաղաքական թեմայի չանդրադառնալ։ Նա դրանից հետո շատ հաճախ է ընտանեկան թեմաներից խոսում։

Նունեի անձնական բնույթի հրապարակումների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում հրապարակումները դստեր մասնակցությամբ կամ մասին։ Դրանք մեծ մասամբ ընտանեկան կադրեր են։

Երևում է, որ Նունեի աղջիկն ունի ընդգծված դերասանական տաղանդ։ Նունեի վերջին հրապարակումներից հասկանալի է դառնում նաև, որ Բեթին մեծ հետաքրքրությամբ հետևում է ժամանակակից հայկական շոու բիզնեսի անցուդարձին։

Նունեն նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Բեթթին կրկնօրինակում հայտնի «Դիմակահանդես» նախագիծը, իսկ նրա ընտանիքի անդամները փորձում են գուշակել, թե ով է ցուցադրվող կերպարը։

Ն․ Եսայանի տեղադրած այս նյութը, որտեղ երևում է փոքրիկ Բեթթի բեմադրած ինքնատիպ «Դիմակահանդես»-ը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: