Հայտնի հաղորդավար, դերասան Արտավազդ Եղոյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի հաղորդավար ու նաև դերասան Արտավազդ Եղոյանն այսօր բոլորում է յոթանասունմեկ տարին։ Հաղորդավարը ծնունդով Երևանից է, որտեղ էլ ստացել է իր նախնական, ապա՝ բարձրագույն կրթությունը՝ կայանալով որպես մասնագետ։

Ա․ Եղոյանին շատերը ճանաչում են որպես բազմավաստակ ու հաջողված հաղորդավարի, և քչերը գիտեն, որ նա աշխատել է նաև Բժշկական ինստիտուտում, ապա նաև՝ հեռախոսային հանգույցում։

Երիտասարդ տարիքում Արտավազդը շատ լավ երգել է, նույնիսկ նվագել է «Նաիրի» և «Էրեբունի» անուններով անսամբլներում: Երգիծանքի ու հումորի թատրոնում տարբեր դերեր է ստանձնել։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին մեկնել է ճակատ և այնտեղ աշխատել է որպես օպերատոր։ Իր գործունեության հետագա տարիներին անքակտելիորեն կապվել է հեռուստատեսությանը՝ վարելով ու հեղինակելով մի շարք հաղորդումներ։

Ա․ Եղոյանը տարիների վաստակ ունի․ նա տիրապետում է շուրջ տասնմեկ լեզուների։ Նա երեք զավակների հայր է։

Տղաները՝ Խաչիկն ու Արմանը, շարունակում են իրենց հոր մասնագիտական գիծը։ Նրա տիկինը նախորդ տարի, ցավոք սրտի, մահացել է համավարակից։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!