Բացառիկ կադրեր երեկ զոհված Սուրեն Սաֆարյանի մասնակցությամբ, որոնք արվել են նրա մահվանից ընդամենն օրեր առաջ

Սուրեն Սաֆարյանի հետ կատարվածը երեկվանից շատերին հանգիստ չի տալիս, քանի որ ամեն օր էլ մեծ է վտանգն ու մտավախությունը, որ ամեն պահին դիրքերը հսկող մեր զինվորականներից ամեն մեկն էլ կարող է արժանանալ նույն ճակատագրին։

Անմեղ տղաների նահատակությունը խոր ափսոսանք ու մեծ ցավ է առաջ բերում, որը ոչ մի ապավեն չունի։ Համացանցը ողողված է նախօրեին զոհված Ս․ Սաֆարյանի մասնակցությամբ այն վերջին կադրերում, որի հեղինակը Ազատություն ռադիոկայանն է։

Լրատվականը ՊՆ թույլտվությամբ գրեթե մեկ ամիս առաջ եղել է Գեղարքունիքի դիրքերում, որտեղ այդ պահին պատահականորեն հերթապահություն է արել Սուրենը։ Տեսախցիկը ֆիքսել է նրա հերթապահությունից մի դրվագ։

Սուրենը լուրջ ու պատկառելի տեսք ունի։ Նա իսկական սահմանապահի կերպար է։ Սուրենի մասնակցությամբ բացառիկ կադրերը, որոնք արվել են նրա հետ կատարվածից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!