Սոնան ու Արա Մարտիրոսյանը գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Իմ եղբայր»

Սոնայի և Արա Մարտիրոսյանի համագործակցության արդյունքում գեղեցիկ ու հետաքրքիր ստեղծագործության պրեմիերա է ներկայացվել։ Երգը վերնագրված է «Իմ եղբայր»։

Երգի երաժշտության հեղինակը հենց Արա Մարտիրոսյանն է, ով էլ երգի վերջնական տարբերակը ստացել է Ավետ Բարսեղյանի հետ համագործակցելու արդյունքում, ով էլ հեղինակել է ստեղծագործության խոսքերը։

Երգը, ինչպես հասկանալի է, նվիրված է եղբայրներին։ Նկատենք, որ վերջին շրջանում բավականին շատացել են եղբայրներին նվիրված ստեղծագործությունները։

Սոնա Սարկիսյանը տեսահոլովակում ներկայանում է ամբողջովին կարմիր զգեստով։ Նա բավականին նիհարել է, սակայն հավատարիմ է մնացել իր ոճին։ Արա Մարտիրոսյանը ևս տեսահոլովակում ներկայանում է իրեն բնորոշ ոճով։

Երգի պրոդյուսերությամբ և ձայնագրությամբ զբաղվել է Կարեն և Սևակ Փրոդաքշնը։ Երգի պրեմիերայի յութուբյան հրապարակման ներքո երգը ներկայացնողները հատուկ շնորհակալություն են հայտնում իրենց շատ լավ ընկերոջը՝ Ա.Թովմասյանին։

Ա․ Մարտիրոսյանի ու Սոնայի ներկայացրած նոր երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով երգի մասին ձեր սեփական տեսակետն ու կարծիքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: