Ահա թե ինչպիսի անակնկալ են մատուցել Շուշաննա Թովմասյանին ընկերները և ինչ առիթով

Շուշաննա Թովմասյանը օրեր առաջ տարեդարձի առիթով բազմաթիվ շնորհավորական խոսքերի արժանացավ, սակայն նա այդպես էլ ծննդյան հավաքույթ, որպես այդպիսին, չկազմակերպեց։

Դերասանուհին բավարարվեց միայն ընտանեկան լուսանկար տեղադրելով՝ նշելով, որ դա է իր հիմնական ու կարևոր ձեռքբերումը։

Սակայն Շուշաննայի ընկերները, մասնավորապես Թագուհի Օհանյանը, որոշել է Շուշաննային առանձնահատուկ անակնկալ մատուցել։

Նա ամերիկյան ռեստորաններից մեկում փոքրիկ ծննդյան խնջույք է կազմակերպել։ Հրավիրել է տեղում գտնվող Շուշաննայի ընկերներին։ Իսկ Շուշաննային այդ մասին նախապես ոչինչ չի ասել։

Նա Շուշաննային պարզապես ընթրիքի է հրավիրել։ Ռեստորան ժամանած Շուշաննան անակնկալի է եկել, երբ տեսել է իր մտերիմ ու հարազատ մարդկանց մեկ տեղում։

Հետո դերասանուհին կիսվել է իր ապրումներով՝ ասելով, որ ինքն անմոռանալի երեկո է ունեցել։ Շուշաննան բոլորին շնորհակալություն է հայտնել օրվա համար։

Նաև մի քանի կադր է տեղադրել իր պատմություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչ բուռն ընթացք է ունեցել երեկոն։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: