Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նոր, ռիթմիկ ու գեղեցիկ երգի պրեմիերա են ներկայացրել․ բաց չթողնեք

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում լուսանկարներով ու կարճատև կադրերով ակնարկում էին, որ պատրաստվում են նոր ստեղծագործության պրեմիերա ներկայացնել։

Հրապարակված կադրերից հասկանալի էր դառնում, որ ստեղծագործության ներկայացման, տեսահոլովակի վրա բավականին նուրբ ու բարդ աշխատանք է տարվել, մոտեցումը խիստ բժախնդիր է եղել։

Երգը վերնագրված է «Իմն ես»։ Երգիչները կարծես ներկայացնում եմ միմյանց հանդեպ իրենց անձնական վերաբերմունքը երգի միջոցով, քանի որ շատ խոսքեր բավականին ներդաշնակ են նրանց հարաբերություններին և զգացողություններին։

Ստեղծագործության երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է, իսկ խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։ Հետաքրքիր լուծումներով, շքեղ ու խորհրդավոր տեսարաններով հարուստ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Բեմադրողը եղել է Լիլիթ Մխիթարյանը։ Միրհանի և Արփիի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ երգի մասին կիսվելով նաև ձեր կարծիքով ու տպավորություններով։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: