Այսօր անմահ հերոս Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ պայծառ երիտասարդի մասին

Արցախյան պատերազմի երիտասարդ ու հերոսաբար զոհված նահատակներից է Ազիզ Աղաջանյանը, ով այսօր կնշեր ծննդյան տարեդարձը։ Ազիզն Արմավիր քաղաքից էր, սովորել է տեղի թիվ մեկ դպրոցում։ Ազիզն Ամերիկյան համալսարանի ուսանող էր։

2019 թվականի ամռանը բանակում զինծառայությունը մեկնարկած Ազիզը նախ ծառայել է Մեղրիում, ապա նրան ու ընկերներին Ջրական են փոխադրել։ Դժվարին օրեր է ապրել Ազին ընկերների հետ։

Պատերազմի լուրն իմանալուց հետո Ազիզի հայրը գնացել է դիրքեր՝ որդուն այցելելու։ Տասնիննամյա տղան հորը հանգստացրել ու տուն է ուղարկել։ Լավատես լինելով հանդերձ՝ Ազիզը հոր հետ հրաժեշտի նամակներ է ուղարկել ընտանիքի մյուս անդամներին։

Պատերազմի թեժ օրերին մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու ժամանակ Ազիզն ընկերների հետ հայտնվել է հակառակորդի թիրախում։ Տղաներից շատերը հասել են իրենց նպատակակետ, սակայն Ազիզն իր ընկերներից շատերի կյանքը փրկելու համար կյանքը վտանգի է ենթարկել՝ անձամբ անմահանալով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: