Լապշինը ցույց է տվել, թե ինչպես է հասել Գյումրի․ նա ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Միջազգային լայնամասշտաբ ընթերցողական հարթակ ունեցող բլորգեր Լապշինը դարձյալ Հայաստանում է։ Նա այս անգամ ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Լապշինը Գյումրի է հասել էլեկտրագնացքով։

Նա ընտրել է հին, սովետական էլեկտրագնացքը՝ Գյումրի հասնելու համար, իսկ իր հետևորդներին ծանոթացրել է, թե ինչպիսի՞ն է հայկական երկաթուղու վիճակը՝ տեսանյութ հրապարակելով անմիջապես գնացքի միջից։

Լապշինը տեսանյութում հիշում է, որ ինքը վերջին անգամ նման գնացք նստել է հեռավոր սովետական տարիներին, երբ տատիկին հյուր է գնացել։ Շրջելով վագոններից վագուններ՝ Լապշինը հասել ու ցուցադրել է գնացքի սանհանգույցը։

Իր նոստալգիկ տպավորությունները Լապշինը եզրափակել է արդեն Գյումրիում։ Գյումրիի գնացքի կայարանը թեև այնքան էլ մարդաշատ ու աշխույժ չի եղել, սակայն Լապշինին հիացրել է իր գեղեցկությամբ ու ճարտարապետական կառույցով։

Լապշինի պատրաստած տեսանյութը Երևան — Գյումրի երկաթողուց, ինչպես նաև Գյումրու երկաթուղու կայարաից, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: