Հիասքանչ քաղցր պիցցա՝ իսկական քաղցրասերների համար: Բաղադրիչներն իդեալական են համադրված։
Անհրաժեշտ է
Ջուր գոլ՝ 100 մլ
Խմորիչ՝ 2 թ/գ
Շաքարավազ՝ 1 թ/գ
Աղ՝ 2 թ/գ
Բուսայուղ՝ 1 ճ/գ
Ալյուր՝ 170 գ + 30 գ
Բանան՝ 2 հատ
Մարշմելոու՝ 30 գ
Նուտելա՝ 70-100 գ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, խմորիչն ու ալյուրը թողնել 10-15 րոպե՝ մինչ փրփուր առաջանա: Եթե օգտագործում եք արագ գործող խմորիչ և համոզված եք դրա որակում, թողեք երկու րոպե՝ ավելացնելով աղն ու բուսական յուղը և 170 գ ալյուրը։ Հունցել խմորև և թողնել հանգստանալ՝ մեկ ժամ՝ տաք վայրում: Ձեռքերով կլորացնել այն՝ 30-32 սմ շառավղով։
Միանգամից դնել ջեռոցի կաղապարի մեջ և ծածկել սրբիչով, թողնել հանգստանա: Միջուկի համար կտրատել բանանը և մարշմելոուն։ Մարշմելոուի՝ դանակին չկպչելու համար դանակը թրջել ջրով: Պիցցայի հիմքը պատել նուտելայով և շարել բանանները: Թխել 7-10 րոպե՝ 250 աստիճան տաք ջեռոցում, հանել, ավելացնել մարշմելոուն և ևս 2-3 րոպե թխել: