Ուշագրավ․ ազգությամբ թուրք իրանցի վերլուծաբանը ուշագրավ մեկնաբանություն է արել Զանգեզուրի միջանցքի մասին

Իրանական հանրային հեռուստաընկերության հյուրը երեկ հեղինակավոր ու հարգված վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին է եղել։ Նա իր խոսքերում, անդրադառնալով նոյեմբերի 16֊ ի հայ֊ ադրբեջանական լարվածությանը, ուշագրավ մտքեր է արտահայտել։

Արձանագրելով Զանգեզուրի միջանցք բացելուն ուղղված թուրք-ադրբեջանական համագործակցությամբ իրականացվող քայլերի առկայությունը՝ Ա․ Քազեմին շեշտել է, որ պատմական նման իրողություն երբևէ չի եղել։ Նման պայման հրադադարի համաձայնագրում էլ չկա։

Քազեմին արձանագրել է նաև այն փաստը, որ այդ քայլով ադրբեջանական կողմը փաստացի նպատակ ունի չեզոքացնել իրանական ազդեցությունն ու աշխարհաքաղաքական դիրքերը, նրան դուրս թողնել տարածաշրջանի էներգետիկ ծրագրից, ինչն անթույլատրելի է իրենց համար։

Ա․ Քազեմին «Զանգեզուրի միջանք» անվանվող եզրույէը գոյություն չունեցող է անվանել և համարել է, որ դա ադրբեջանական հերթական կեղծիքն է։

Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանն անձամբ է ճանաչում Ահմադ Քազեմիին և ասում է, որ նա ազգությամբ թուրք է, ով հայտնի է իր հայամետ տեսանկյուններով»։

Рейтинг
( 8 оценок, среднее 3.38 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: