«Ես վաղուց եմ ապշած մնացել, որ հայությունը հարյուրամյակներով ապրելով Միացյալ Նահանգներում, այնտեղ․․․»

Հայաստանի սահմանին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը առաջ է բերել քաղաքագետների և առհասարակ բոլորի մտահոգությունն ու անհանգստությունը։

Ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքագիտական վերլուծությունները իրենց մեջ ընդգրկում են ոչ միայն Հայաստանի ներսում ապրող, այլ նաև Հայաստանից դուրս բնակվող հայերի քայլերի տրամաբանության քննությունը։

Սփյուռքում ապրող հայերի քայլերի մասին վերլուծական հրապարակում է արել Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետը գրում է հետևյալը․

«Ես վաղուց եմ ապշած մնացել, որ հայությունը հարյուրամյակներով ապրելով Միացյալ Նահանգներում, այնտեղ լիարժեքորեն վերածվելով լիարժեք քաղաքացու, օգտվելով նրա ժողովրդավարության ու իրավակարգի առավելություններից ու բարիքներից, նույնը ֆրանսահայությունը, լինելով քրստոնեական քաղաքակրթության կերտիչներից մեկը, էական քաղաքական զոդվածքներ չի ուզեցել կամ չի կարողացել ստեղծել Արևմուտքի հետ:

Ցավալի է հիշել Գր. Արծրունուն, որ հայը քաղաքականապես ռուս է: Այլապես անհասկանալի է, ՀԱՊԿ ու նման կարգի հակաՀայաստանյան այլ կառույցներից կառչած մնալը: Անսահման նվիրվածությունը Եվրասիական Ռուսաստանին»:

Рейтинг
( 3 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: