«Ըստ ինձ ներկայացրած մեղադրանքի, որի նախաձեռնողը Լեհաստանի հայերից է, ինձ uպառնում է մեկ տարի ազատազրկում․․․» ի՞նչ է գրում լեհ հայտնի գործիչը

Թոմաս Բուչեկը գրում է․ «Ըստ ինձ ներկայացրած մեղադրանքի, որի նախաձեռնողը Լեհաստանի հայերից է, ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում, արգելանք հասարակական գործունեության մեջ և ընտրական գործնթացում:

Մեղադրանքի ակտը ստացել եմ նոյեմբերի 16 ին: Մեղադրողը լեհահայերից է` Հրաչյա Բոյաջյանը: Ինձ վերագրվում է հանցանք կապված քրեաան օրենսգրքի 2 րդ կոդեկսի 212 պարագրաֆով, այն է՝ անձի բարի հանբավի վիրավորանք: Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ այդ ամենով: Մեղադրանքը ստացել եմ, երբ ՀՀ-ն սահմանները ենթարկվել էին ագրեսիայի Ադրբեջանի բանակի կողմից:

Այս կեղծ մեղադրանքի պատճռով չեմ կարողանա մասնակցել Լեհաստանում կայանալիք ընտրություններին Կանաչների կուսակցությունից: Իմ գնահատականով այս ամբողջ գործնթացը ունի քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ինձ սևացնել Լեհաստանի քաղաքացիների ու հայության աչքերում: Հայտնում եմ, որ քայլեր եմ ձեռնարկելու ըստ Լեհաստանի և միջազգային օրենքների:

Հայտնեմ նաև, որ չեմ դադարելու պայքարել Արցախի Հանրապետության ճանաչման և ՀՀ անվտանգության համար: Չեմ կարող սակայն թաքցնել, որ չնայած իմ նվիրումին Հայերի հանդեպ, ինձ հարվածողը հենց հայ եղավ` Հրաչյա Բոյաջյանը իր ընկերներով: Ինչպես ասում են Հայերը՝ երկու վախը մի մահ է ուրեմն պայքար պայքար մինջև վերջ։ Հարգանքներով»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: