Ահա թե ում կատարմամբ և ինչ երգով է Հայաստանը մասնակցելու այս տարվա Մանկական եվրատեսիլին

Այս տարվա «Մանկական Եվրատեսիլը» սպասվում է կազմակերպել առաջիկա օրերի ընթացքում։ Այս տարի Հայաստանը կմասնակցի մրցույթին։ Հայաստանը միջազգային այս հարթակում ներկայացնելու է Մալենան՝ իր թիմի հետ։

Մալենայի ներկայացրած գործը վերնագրված է «Քամի քամի»։ Ստեղծագործության վրա աշխատել է մի ամբողջ թիմ։ Երգի գունագեղ տեսահոլովակի ռեժիսորը Մանուկյան Արթուրն է։ Աշխատանքը բավականին խոստումնալից ու հարուստ է ստացվել։

Երգի խոսքերի վրա աշխատել են շատերը՝ Պետրոսյան Վահրամը, Բադալյան Դավիթը, Մալենան և  Ծերունյան Դավիթը, իսկ երաժշտությունը հեղինակել է Դավիթ Բադալյանը։ Մալենայի հետ աշխատած մարդիկ հիացմունքով խոսում են երիտասարդ աղջնակի պրոֆեսիոնալիզմի և տաղանդի մասին։

Այս տարվա հեղինակավոր այս մրցույթը կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Այս տարվա մասնակիցները լինելու են շուրջ տասնինը երկրներից։

Մալենայի ներկայացրած եվրատեսիլյան երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով երգի մասին ձեր կարծիքն ու տեսակետը։ Մրցույթի մեկնարկը կտրվի դեկտեմբերի տասնիննին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: