Ո՞ւմ մարմինն է նախօրեին Ադրբեջանից Հայաստան բերել Մուրադովը և ի՞նչ վիճակով․ ուշագրավ մանրամասներ

Նախօրեին լուր տարածվեց այն մասին, որ Մուրադովը Հայաստան է փոխադրում զոհված հայ զինվորականների մարմիններ։ Հընթացս պարզվեց, որ մարմինն ընդամենը մեկն է։ Հայաստան էր բերվել Տարոն Սահակյանի մարմինը։

Շուտով տարբեր սոցհարթակներում սկսեցին շրջանառվել տեղեկություններ այն մասին, թե Տ․ Սահակյանը գերի է վերցրած եղել, որոնց բաց է թողել, ապա ինքն է գերեվարվել՝ uպանվելով անասելի դաժան պայմաններում։

Մինչ այս լուրը մեկը մեկին հերթ չտալով տարածում էին շատերը, տարածվեց Տարոնի հարազատների հայտարարությունն այն մասին, որ իրենց տղայի մարմինը խոշտանգված չէ, նա ունի միայն երկու բեկորային վիրավորում։

Այս մասին հիմնավոր գրառում է արել Ոսկան Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքը Տարոնի քավորն է, խոսել է անձամբ Տարոնի հայրիկի՝ Ջիվան Սահակյանի հետ։

Տարոնի մահվան հանգամանքները դեռևս ճշգրտված չեն։ Տարոնին անձամբ ճանաչողները հիացմունքով են խոսում երիտասարդի նվիրումի և հայրենասիրական սկզբունքների մասին։ Տարոնի հրամանատարը նրա հորը պատմել է Տարոնի խիզախությունների մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: