Հայտնի երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ երգչուհի, ինչպես նաև դերասանուհի և միաժամանակ հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանն այսօր նշում է հոբելյանը։ Արփին սկզբնապես հանրային հարթակներում հայտնի դարձավ որպես հաղորդավարուհի։

Դեռ մանկուց երգչախմբերում հանդես եկած, երաժշտական մրցույթների ու նախագծերի մասնակցած Արփին առավել հասուն տարիքում Երգի ստուդիայից սահուն անցում է կատարում դերասանական կրթություն։

Սակայն նա հեռուստատեսությամբ նախ ճանաչվեց որպես մշակութային ու շոուբիզնեսյան լրատվություն ներկայացնող հաղորդավարուհի։

Հետագայում հանդիսատեսն առիթ ունեցած գնահատելու նաև Արփիի դերասանական տաղանդը, իսկ ավելի ուշ՝ նաև երաժշտական կարողությունները։

Ներկայումս Արփին Ամուսնու հետ միասին բացել է երաժշտական փոքրիկ դասարան, որտեղ երեխաներին սովորեցնում են երգեցողության փոքրիկ գաղտնիքները։

Մեկ բալիկի մայրիկ Արփին իր բուռն ու գերզբաղված գրաֆիկով հանդերձ կարողանում է մշտապես հանդես գալ կատարյալ խնամված ու գեղեցիկ տեսքով։ Նա շատ երիտասարդների համար օրինակ և ուղենիշ է։

Նշենք նաև, որ երիտասարդ արտիստուհին վերջերս հիմնել է իր կոսմետիկայի արտադրության փոքրիկ բիզնեսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: