«Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»․ Անդրանիկ Քոչարյանի կտրուկ պատասխանները

Անդրանիկ Քոչարյանն այսօր աչքի է ընկել լրագրողներին տված իր կտրուկ պատասխաններով։ Խորհրդակցությունից դուրս գալով՝ նա փորձել է հեռանալ միջանցքից, սակայն նրան սպասող մի շարք լրագրողներ նրան տարատեսակ հարցեր են ուղղել։

Շտապելով՝ Անդրանիկ Քոչարյանը փորձել է խուսափել պատասխաններից, սակայն լրագրողներն առավել համառ են գտնվել։ Նրանցից մեկը հիշեցրել է Ա․ Քոչարյանի խաղաղության դարաշրջանի մասին ձևակերպումները։

Մի լրագրող էլ հիշեցրել է, թե ինչ վիճակում են գտնվում սահմանապահ տղաները, ինչին ի պատասխան Ա․ Քոչարյանը կոպտորեն պատասխանել է, որ ինքը տղաների վիճակը շատ լավ գիտի, փոխարենը խորհուրդ է տվել լրագրողին գնալ վարսավիրանոց։

Այս պատասխանը բարկացրել ու վիրավորել է ոչ միայն հարցն ուղղած լրագրողին, այլ նաև մյուս լրագրողներին, ովքեր առիթը բաց չեն թողել և բարձրաձայնել են կին լրագրողների իրավունքների պաշտպանության հարցը։

Ա․ Քոչարյանի և լրագրողների միջև տեղի ունեցած կիսակոնֆլիկտային հարցազրույցը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!