Մհեր Արմենիան ուշ գիշերին գնացել է ՌԴ դեսպանատուն․ ահա թե ինչու․ մանրամասներ

Երեկվանից հայկական սահմաններին վիճակը խիստ լարված է։ Քաղաքական գործիչները բուռն քննարկումների մեջ են։ Իշխանությունները միջազգային բոլոր հարթակներին փորձում են իրազեկել տեղի ունեցողի մասին։

Մհերը, ով օրերս հայտարարել է հացադուլի մասին և հիմա էլ հացադուլի մեջ է, իրադարձությունների սրման լուրը լսելուց հետո մի քանի անգամ եթերով խոսել ու իր դիրքորոշումն է հայտնել։

Նա ուշ գիշերին այցելել է ՌԴ դեսպանատուն, որ անձամբ հանդիպի դեսպանին։ Մհերն ուղիղ եթերով պատմում է, որ դեսպանը հենց նոր է վերադարձել դեսպանատուն, իսկ մինչ այդ տեղում չի եղել։ Մհերը երկար սպասել է դեսպանատան մոտ, որպեսզի իրագործի իր այն նպատակը, ինչի համար եկել է։

Մհերի նպատակը անձամբ դեսպանին հանդիպելը և նրա հետ խոսել է, քանի որ նա ցանկանում է հասկանալ, թե ինչու չի ակտիվանում 102 ռազմաբազան։ Մհերի տեսանյութը ՌԴ դեսպանատան մոտակայքից կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: