Հրավառություն և ծափեր․ ահա թե ինչպես է Կապանը տոնում Գ․ Փարսյանի հաղթանակը

ՏԻՄ այսօրվա ընտրությունների համատեքստում մասնավորապես թեժ էր Կապանում, քանի որ մրցող երկու թեկնածուներն էլ հաղթելու լուրջ շանսեր ունեին։ Մեկը Գ․ Փարսյանն էր, ով ներկայացնում է Շանթ դաշինքը, իսկ մյուսը ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանը։

Գ․ Փարսյանի շուրջ պտտվող խոսակցությունների հիմնական թեման այն էր, որ նրան աջակցում է Ռ․ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Գ․ Փարսյանը մշտապես ժխտում է այդ տեղեկությունը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հաղթողն ի վերջո Գ․ Փարսյանն է եղել, ով էլ դուրս է եկել Կապանի կենտրոնական հրապարակ՝ իր ընտրողների հետ նշելու հաղթանակը։

Գ․ Փարսյանը հանդես է եկել ելույթով։ Նա շեշտել է այն փաստը, որ իրենք տղամարդավարի են հաղթել՝ վերականգնելով արդարությունը։ Հաղթանակը կապանցիները նշել են ծափերով, հրավառությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր Կապան-Ճակատեն ճանապարհի` իր վերահսկողության տակ գտնվող հատվածում մաքսային անցակետ է տեղադրելու։

Գ․ Փարսյանի ելույթը Կապանի կենտրոնական հրապարակից և այս պահին Կապանում ընթացող այլ զարգացումները ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: