Հանրահայտ դերասան Գոռ Հակոբյանի տիկինն իր ակտիվության և ճկունության շնորհիվ այս տարիների ընթացքում հասցրել է աչքի ընկնել և հանրային հետաքրքրությունների լայն շրջանակ ձեռք բերել։
Հրուշը կարողանում է հոգ տանել իր երեք տղաների մասին՝ մայրական հոգսերն ու զբաղվածությունը համատեղելով աշխատանքային, բիզնես գործունեության հետ։ Մասնավորապես Հրուշը զբաղվում է հագուստի մոդելային գործունեությամբ։
Հրուշը հաճախակի է ընտանեկան առիթների մասին հրապարակումներ անում իր սոցհարթակում։ Հատկապես պարտադիր են մտերիմների ծննդյան տարեդարձները, որոնց սիրով է անդրադառնում Հրուշը։
Այսօր Հրուշի մայրիկի՝ Անահիտ Ավետիսյանի ծննդյան օրն է։ Նա օրվա առիթով տեղադրել է իր ու երիտասարդ, գեղեցկուհի մայրիկի համատեղ լուսանկարը՝ գրելով հետևյալ շնորհավորական խոսքերը․
«Ծնունդդ շնորհավոր մամ ջան։ Սիրում եմ քեզ, իմ անսահման կանացի, գեղեցիկ ու բարի, բոլորի կողմից սիրելի
Եղեք երջանիկ և առողջ, մնացածը կարևոր չէ»,- իր շնորհավորական հրապարակումն ավարտել է Հրուշը։