«Հայրենիքը վտանգի տակ է: Նոր ու իրական դաշնակիցների որոնումը՝ օրվա հրամայական: Ժողովրդավարական Հայաստանն հաղթելու է․․․»

Լևոն Շիրինյանը գրում է․ «Թերևս վերջին հարյուրամյակի ամենադրամատիկ շրջանն ենք ապրում. վտանգված է ինչպես պետականությունը, այնպես էլ ժողովրդի բարոյա-հոգեբանական ամրության հիմքերը:

Ցավալին այն է, որ ներքին տականքն ու արտաքին ոսոխը գործում են սինխրոն: Սակայն, հուսադրողը Վարչապետի քաղաքական զինակիցներից ամենակազմակերպվածներից մեկի ՊՆ նշանակելն է ՀՀ դեմ չհայտարարված պատերազմի ուղեկցվող պայմաններում`քվազի դաշնակցի խրախուսիչ հայացքի ուղեկցությամբ:

Պարզ է թշնամու նպատակը՝ աստիճանաբար ու հետևողականորեն տիրանալ Հայկական պետության ռազմավարական նշանակության գլխավոր բարձունքներին,դրանով իսկ վերահսկողության տակ վերցնել այսօր ու ապագայում Հ Հ-ն, նրան վերածելով կամազուրկ -կամակատար խամաճիկ պետության, հնարավորության դեպքում՝ նրան փլուզել:

Նոր նախարարի անհետաձգելի խնդիրն է կանգնեցնել պերմանենտ նահանջը, սկսել վերահսկողությունից դուրս եկած դիրքերի վերականգման անշրջելի գործընթաց, կանգնեցնել սահմանների «ճշգրտման» խեղկատակությունը, իսկ իրավապահ մարմիններինը՝ ամբողջական վերահսկողություն սահմանել Հինգերորդ շարասյան գործողությունների վրա ամենուր ու ամեն պարագայում:

Բանակի գեներալիտետի շարքերի «կարգավորումը» Կառավարության անհետաձգելի սահմանադրական պարտականությունն է,իսկ հրամկազմի չզարգացած/տգետ, ճարպակալած ու կոռումպացված հատվածը պետք է դուրս շպրտվի ՀՀ ԶՈՒ շարքերից:

Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի ամեն պարագայում ու ամենուր: Հայրենիքը վտանգի տակ է: Նոր ու իրական դաշնակիցների որոնումը՝ օրվա հրամայական: Ժողովրդավարական Հայաստանն հաղթելու է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: