Ուշադրություն․ ՊՆ տեսանյութ է հրապարակել․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկան

Այսօր կեսօրից հետո ադրբեջանական ուժերը դիմել են նախահարձակման, որից հետո լայն մասշտաբով սկսվել են զինված գործողություններ։ Հայկական կողմը 1997 թվականի պայմանագրի հետքերով դիմել է ռուսական կողմին, որ վերջինս աջակցի հայկական սահմանների ամբողջականությունը պահելու գործում։

Ըստ ռազմական փորձագետների և գեներալ Սամվել Բաբայանի, սա հակառակորդի կողմից երկու հիմնական նպատակ հետապնդող գործողության ծրագիր է։ Նախ նպատակ կա ամեն գնով իրականանալի դարձնել միջանցքի տրամաբանությունը, որին դեմ է հայկական կողմը։

Ինչպես նաև ճնշումների շնորհիվ հասնել իրենց տարածքների ամբողջականության ճանաչման բաղձալի նպատակին։ Հայկական կողմը կարողանում է համապատասխան դիմադրությունը կազմակերպել։

ՊՆ-ի տեղադրած նոր տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում հակառակորդի այն զրահատեխնիկական միջոցները, որոնք ապօրինի մտել են հայկական տարածքներ։

ՊՆ տեղադրած այդ կադրերը, որոնցում երևում է հակառակորդի զրահատեխնիկայի խոցման տեսարանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: