Ահա թե ինչպես է հայ տղամարդը մեքենայով մոտեցել ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ․ տեսանյութ

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանակետերից մեկում։ Մի հայ տղամարդ, ում եղբայրը վերջերս գնդակահարվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից, որոշել է պատասխան գործողություն կազմակերպել։

Նա գիշերային մի ժամի մեքենայով մոտեցել է ադրբեջանական անցակետերից մեկին, իջել է մեքենայից, նռնակ նետել տեղում կանգնած ադրբեջանցի չորս սահմանապահների ուղղությամբ, որից հետո նռնակը պայթել է։

Հանրային շրջանակներին հասանելի տեսանյութում, որտեղ երևում է այս միջադեպի ընթացքը, տեսանելի է, որ այդ պայթյունից ոչ մի ադրբեջանցի էլ չի տուժում։ Տեղում կանգնած բոլոր հինգ ադրբեջանցիները հետ են փախչում և չեն տուժում պայթյունից։

Սակայն հայտնի է նաև, որ հայ տղամարդուն դեպքի վայրից տեղափոխել են ռուսական ռազմաոստիկանական մեքենայով։ Նրա ճակատագիրը դեռևս անհայտ է, իսկ Ստեփանակերտից Լաչին տանող ճանապարհը փակ է ադրբեջանական սահմանային հսկիչների կողմից։

Այս միջադեպի ընթացքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: