Ահա թե որտեղ է եղել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը․ բացառիկ լուսանկարներ

Արցախի երբեմնի Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը արդեն շուրջ մեկ տարուց ավելի է, ինչ բոլորովին չի երևացել հանրային հարթակներում։

Պատերազմի օրերից մեկի ավարտին տեղեկություն տարածվեց այն մասին, որ նախարարին տեղափոխող մեքենան պայթեցվել է։

Հետո հայտարարվեց, որ նախարարը շատ ծանր վիրավորվել է։ Հընթացս հայտարարվեց նաև, որ նախարարի կյանքին վտանգ չի սպառնում՝ ի պատասխան այն կասկածների, թե նախարարը գուցե մահացել է։

Այս ամիսների ընթացքում որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի չի հաջողվել հանդիպել և հարցազրույց վերցնել արդեն նախկին նախարարի հետ։ Նա հանրային շրջանակների հետ որևէ կապ չի պահպանում։

Այսօր համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է Ջալալ Հարությունյանը։ Կադրերը տեղադրվել են Հովհ․ Շիրազի հուշատուն-թանգարանի անունով գործող սոցհարթակում։

Լուսանկարներին կից ասվում է, որ Ջ․ Հարությունյանն այցելել է հուշատուն, շրջել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին և անակնկալ նվեր ստացել Շիրազի վերատպված «Հայոց դանթեականը» գիրքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: