Վանո Սիրադեղյանի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ՝ արված Ռ․ Խաչատրյանի Մոսկվայի տանը

Վանո Սիրադեղյանի մասին լեգենդար պատմություններ են պտտվում։ Նրա հետ կապված պատմություններն անմիջականորեն շաղկապված են նաև մեր պետության պատմության հետ, քանզի նա մի անհատականություն է, ով անմիջականորեն առնչվում է պետականաշինության հետ։

Վ․ Սիրադեղյանի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ է տեղադրել Տիգրան Հակոբյանը։ Տեսանյութն արվել է Ռ․ Խաչատրյանի Մոսկվայի տանը։ Վանոն Մոսկվա էր այցելել հատուկ առաքելությամբ։

Տիգրան Հակոբյանը պատմում է, որ դեռ քսան տարի առաջ Վանոն այցելել էր Ռուդոլֆ Խաչատրյանի մոսկովյան տուն, որ նրան համոզի ու վերադարձնի հայրենիք։ Նա ցանկանում էր, որ տաղանդավոր Ռուդոլֆ Խաչատրյանը հայրենիքում աշխատի մի շարք քաղաքային նախագծերի վրա։

Որպեսզի համոզելու գործը հաջողի, Վանոն Հրանտ Մաթեւոսյանի ու Տիգրան Մանսուրյանի հետ։ Սեղանի շուրջ հնչող բոլոր կենացների հասցեատերը Վանո Սիրադեղյանն է։

Նշենք, որ տեսանյութում Վանո Սիրադեղյանի կողքին իր կինն է՝ Ռուզան Տոնոյանը՝ իրենց զավակի հետ։ Տեսանյութը ներկայացնում ենք կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: