Երևանի քաղաքախետն այսօր իր սոցհարթակում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է Երևանի օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածի վերանորոգման ու վերջնարդյունքի մասին։
Հիշեցնելով իրենց թիմի նախընտրական ծրագիրը՝ Հայկ Մարությանը փաստում է, որ իրենք քայլ առ քայլ իրականացնում են իրենց խոստումները։
Մասնավորապես, քաղաքապետարանի և հայ բարերարների ֆինանսական միջոցներով միանգամայն կերպարանափոխվել է Երևանի Օղակաձև կոչվող զբոսայգին, որը նախկինում անհրապույր ու կիսախարխուլ տեսք ուներ։
Հայկ Մարությանը ցույց է տվել այն բոլոր փոփոխությունները, որոնք իրականացվել են զբոսայգում։ Տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ, նոր քայլուղի և հեծանվուղիներ են սարքվել։
Զբոսայգում կառուցվել են շների և սքեյթի պարկեր, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին։ Ընդ որում, սքեյթի պարկը առաջինն ու դեռևս միակն է Հայաստանում։ Այն ունի ամֆիթատրոն, արևային լուսավորման համակարգ, սանհանգույց և այլ անհրաժեշտ հարմարություններ։
Հ․ Մարությանը տեղադրած հաշվետու տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։