Հանրահայտ արտիստ Սամվել Առաքելյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսուն տարին։ Նա առավել հայտնի է Նիկո դերասանական անվամբ։ Ս․ Առաքելյանն ունի տարիների հարուստ դերասանական փորձառություն։ Նա բեմի վրա է եղել դեռ մանկությունից։
Սամվել Առաքելյանը ժամանակին շատ մտերիմ է եղել իր համերկրացի մեկ այլ դերասանի՝ Արթուր Հակոբյանի հետ, ում հետ միասին էլ գնացել է իր ապագա կնոջ տուն խնամախոսության։
Քանի որ աղջկա ծնողները չեն համաձայնել տալ իրենց աղջկան, Սամվելը մի որոշ ժամանակ անց փախցրել է սիրելիին։
Ըստ պայմանավորվածության՝ Սամվելն իր տղայի անունը ի պատիվ ընկերոջն Արթուր է դրել։ Նրա առաջնեկը աղջիկ է՝ Անաիդան։
Ս․ Առաքելյանի տարեդարձի առիթով Կարապետ Պողոսյանը տեղադրել է դերասանի լուսանկարներից մեկը և գրել հետևյալը․ «Վարպետ ջան, ծնունդդ շնորհավոր։ 60 տարի կյանքի բեմում, 50 տարի թատրոնում ու պետական անտեսվածություն։
Վարպետ ջան, դու ունես ամենամեծ պարգևն ու կոչումը, դու ունես ժողովրդի մեծ սերն ու հարգանքը։ Իսկ բենեֆիսդ դեռ կանենք, հեչ չմտածես, դիմացը դեռ կա 70 ամյակ, 80 ամյակ, 90 և ավելի։ Շնորհավոր»։