Արցախյան դեպքերն անբուժելի վերք են թողել բոլոր հայազգի անձանց սրտերին։ Իրենց հոգու ցավը տարբեր անձինք տարբեր կերպ են արտահայտում։ Հայրենիքից դուրս գտնվող մի շարք ստեղծագործող հայեր միավորվել ու բացառիկ երգի պրեմիերա են ներկայացրել։
Երգը վերնագրված է «Արցախը մեր տունն է» ձևակերպմամբ։ Այն ներկայացվում է ռուսերենով, իսկ երգը ներկայացնող երգիչների մեծ մասն ապրում և ստեղծագործում են հենց ռուսական միջավայրում։
Այս բացառիկ ստեղծագործության հեղինակը Արսեն Կասիևն է, իսկ առհասարակ հետաքրքիր նախագծի պրոդյուսերը՝ Սոֆյա Ղուլյանը:
Երգի տեսահոլովակում հանդես են գալիս նաև մանուկների երգչախմբի ներկայացուցիչներ, որոնց կատարմամբ էլ ավելի ազդեցիկ է դառնում երգի կրկներգը։ Երգը ներկայացնող բոլոր երգիչները հանդես են գալիս հատուկ հագուստով, որի վրա գրված է խոսուն վերնագիրը և նկարված է Արցախի սիմվոլը։
Հայազգի երգիչների մատուցմամբ հնչող «Արցախը մեր տունն է» ազդեցիկ ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։