Լիլիթ Բասյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ նվեր է իրեն մատուցել սիրելին

Հանրահայտ դիետոլոգ Լիլիթ Բասյանը, ով իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոստովանել էր, որ իր անձնական կյանքում դրական փոփոխություններ են եղել և ինքն ունի մտերիմ մարդ իր կողքին, շարունակում է չներկայացնել իր նոր սիրելիի ինքնությունը։

Լիլիթը միայն կարևորում և բարձրաձայնում է այն փաստը, որ իր ներկայիս կողակիցը երբևէ ամուսնացած չի եղել, չի ունեցել ընտանիք ու ընտանեկան հարաբերություններ։

Լիլիթը մասնավորապես շեշտում է այն ապահովության զգացողությունը, որն ինքն ունենում է իր կողակցի հետ։ Լիլիթը հիացական խոսքերով է անդրադառնում նաև կողակցի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ նրանք իրեն հարազատացել են։

Լիլիթն իր սոցհարթակում կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ նա նվեր է ստացել սիրելիից։ Լիլիթը սկզբում հարցում է կազմակերպել, թե բացի՞ արդյոք նվերի տուփը։ Ապա տուփը բացել ու ցույց է տվել շքեղ բրենդային պայուսակը, որը նվիրել է սիրելին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: