Օքսի Ավդալյանը հերթական երգի պրեմիերա է ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին։ Երգը վերնագրված է «Համաձայն եմ»։
Երգի խոսքերի հեղինակը, ինչպես սովորաբար է լինում Օքսիի երգերի դեպքում, Սյուզի Ավդալյանն է։ Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Գևորգ Հովհաննիսյանը։ Հենց նա էլ զբաղվել է երգի գործիքավորմամբ։
Երգի թեմատիկան սերն է, որը պատմում է աղջկական սրտի ապրումների մասին։ Երգի թեմային համահունչ նկարահանվել է տեսահոլովակ, որը ռոմանտիկ ֆիլմ հիշեցնող սիրո պատմություն է հիշեցնում։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։
Օքսիի ներկայացրած նոր ստեղծագործությունը հասցրել է դուր գալ շատերին, ինչի մասին կարելի է դատել՝ հետևելով երգի յութուբյան և ֆեյսբուքյան արձագանքներին, որոնցում կարևորվում է երգի մատուցման եղանակն ու ասելիքը։
Երգը սիրո և հավատարմության անխախտ խոստում է իրենից ներկայացնում, որը ներկայացվում է սիրահարված աղջկա շուրթերից։ Օքսիի ներկայացրած նոր, գեղեցիկ ու մեղեդային ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։