Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ հայտնի դերասանուհին․ մանրամասներ

Այսօր հերթական մահազդն է հանրայնացվել այն մասին, որ կյանքից հեռացել է վաստակավոր արտիստուհի, բազմավաստակ դերասանուհի Ժենյա Ներսիսյանը։ Մահազդը Թատերական գործիչների միությունն է հանրայնացրել։

Ժ․ Ներսիսյան իր կենսագործունեության ընթացքում խաղացել է շուրջ հարյուր հիսուն դեր՝ կերտելով տարատեսակ կերպարներ։

Լինելով մշակութային ակտիվ գործիչ՝ Ժ․ Ներսիսյան ժամանակին՝ Սովետական կառավարության մայրամուտին, ընտրվել և դարձել է քաղաքական խորհրդի պատգամավոր։

Ժ․ Ներսիսյան տարիներ շարունակ ապրել է նաև անգլիական միջավայրում՝ 1995 թվականից Լոնդոնի հայկական վարժարանում դասավանդելով հայ գրականություն և գեղարվեստ։

Զուգահեռ Ժ․ Ներսիսյան ներգրավվել է Լոնդոնի հայ համայնքի կազմակկերպչական հարցերի շրջանակ՝ զբաղվելով հասարակական գործունեությամբ։

Դերասանուհին 2008 թվականից հայրենիք է վերադարձել՝ դարձյալ հանդես գալով տարբեր ներկայացումներում, ինչպես նաև մոնոներկայացումներում։ Նա բոլորել էր իննսուն տարին։

Նույնիսկ այդ տարիքում ժամերով կարող էր բեմում թռվռալ, խոսել, խաղալ՝ իր էներգիան ու դերասանական վարպերությունը փոխանցելով հանդիսատեսին։ Դերասանուհին վախճանվել է Լոնդոնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: