Շատ համեղ թխուկ «Աշուն», իսկական աշնանային ուտեստ․ անպայման փորձեք

Աշունը սիրելու ևս մեկ պատճառն այս ուտեստն է՝ թխուկ աշնան բարիքներով։ Որքան գույներ, տարբեր համեր։ Թխուկը ստացվում է վառ, իսկ ամենակարևորը՝ շատ համեղ և օգտակար։

   

Անհրաժեշտ է

Հավի կրծքամիս, երշիկ կամ բեկոն՝ 150 գ

Սխտոր՝ 2 ատամ

Կարտոֆիլ՝ 3-4 հատ

Գազար՝ 1 հատ

Սոխ՝ 1 հատ

Յուրաքանչյուր տեսակի բանջարեղեն, որը կգտնեք ձեր սառնարանում, թարմ կամ սառեցված՝ պղպեղ, լոլիկ, դդմիկ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, կանաչ լոբի, եգիպտացորեն, կանաչ ոլոռ և այլն։

Սոուսի համար անհրաժեշտ է

Ձու՝ 3 հատ

Թթվասեր՝ 100 գ

Պանիր՝ 100 գ

Աղ՝ 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Սխտորը, կարտոֆիլը, հավի կրծքամիսը, երշիկը կամ բեկոնը կտրատել։ Սխտորը, հավի կրծքամիսը, երշիկը տապակել և լցնել ջեռոցի կաղապարի մեջ։ Նույն ձիթայուղի մեջ տապակել կարտոֆիլը՝ մինչ կիսաեփ լինելը՝ տեղափոխելով ջեռոցի կաղապարի մեջ։ Սոխն ու քերած գազարը տապակել։

Բանջարեղենները, որոնք գտել եք ձեր սառնարանում, կտրատել, միավորել արդեն տապակած սոխին և գազարին, խառնել, թավայի կափարիչը պակել և շոգեխաշել 8-10 րոպե։ Ապա զանգվածը լցնել ջեռոցի կաղապարի զանգվածի վրա, աղ և սև բիբար անել, խառնել։ Ձուն, թթվասերը, աղը, պանիրը հարել։ Լցնել ջեռոցի կաղապարի զանգվածի վրա։ Թխել 30 րոպե՝ 180°-ի ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: