Բիսկվիթե ռուլետ «Պրահա»․ խենթացնող համ ու հոտ

Այս բիսկվիթից ռուլետը կհավանեն շոկոլադի բոլոր սիրահարները։ Կրեմը շատ համեղ է, նման է շոկոլադե պաղպաղակի, անմահական է անպայման փորձեք։

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազով և աղով՝ մինչև սպիտակ զանգված դառնա։ Ալյուրը խառնել կակաոի հետ և ցանել ձվա-շաքարային խառնուրդի վրա, լավ խառնել, որպեսզի պահպանվի խմորի զանգածը։ Խմորը տարածել թխելու թղթի վրա՝ հավասար շերտով: Թխել 10-15 րոպե 180 աստիճանի ներքո:

Պատրաստի բիսկվիթից փաթաթել ռուլետ՝ թղթի հետ միասին ՝մինչ այն դեռ տաք է։ Եթե բիսկվիթը սառչի, կսկսի կոտրվել և հնարավոր չի լինի այն փաթաթել: Փաթաթած վիճակում վրան սրբիչ դնել և թողնել մինչ լիովին սառչի: Շաքարավազը և օսլան տաքացնել՝ մինչ կպնդանա, հերմետիկ փակել սննդային թաղանթով և թողնել՝ լիովին սառչի:

Հարել կարագը՝ մինչ սպիտակ դառնա։ Եթե օգտագործելու եք սերուցքը, ապա հարել մինչ սպիտակ, մեծ զանգված կդառնա: Աստիճանաբար ներմուծել սառած կաթնային կիսելը: Կիսելը և հարած կարագը պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն։ Եթե կաթնային զանգվածը տաք լինի, կրեմը չի ստացվի և կհոսի: Ավելացնել կակաո և հարել մինչ պատրաստի միասեռ զանգված դառնա: Ռուլետը բացել, պատել կրեմով և կրկին փաթաթել։ Վերևը և կողքերը պատել գրազուրով՝ հալեցրած շոկոլադից և կարագից պատրաստված։ Դնել սառնարանը 1-2 ժամով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: