«1 միլիոն դոլարի դիմաց ես պատրաստ եմ կենտրոնից մերկ վազել մինչև Կոմիտաս կամ Գազանանոցի ճանապարհ»․ Լիլիթ Կարապետյանի անհարմար պատասխանները

Լիլիթ Կարապետյանն իր հերթական անմիջական ու անկեղծ հարցազրույցն է տվել, որի ընթացքում բավականին համարձակ մտքեր ու հայտարարություններ է բարձրաձայնել։ Նա իր համարձակ մտքերը համեմել է զվարթ հումորով և հետաքրքիր պատմություններով։

Լիլիթը հիշում է, թե ինչպես է տարիներ առաջ դեռահասության մեջ գտնվող մի տղա «Ոսկե աշունի» ժամանակ ձեռք տվել իր հետույքին։ Տարիներ անց Լիլիթը տեսել է այդ մասին պատմող մեկնաբանությունը, որը թողել է տղան՝ լիաթոք ծիծաղելով դրա վրա։

Լիլիթը մեծ պատկառանքով է խոսում իր ծնողների մասին, ովքեր գեղեցիկ ու ճիշտ ընտանիք են կազմել։ Նա առանձնահատուկ կարևորում է ընտանիքի մոդելը, եթե այն կառուցված է ամուր ու առողջ հիմքերի վրա։

Լիլիթը կատակով  ասում է, որ պատրաստ է մեկ միլիոն դոլարի դեպքում ինքը պատրաստ է կենտրոնից մինչև Կոմիտաս մերկ վազել՝ առանց դրանից իրեն վատ զգալու։

Լիլիթ մյուս զվարճալի ու հետաքրքիր պատմություններին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: