«Հասկանում եք ուր ենք հասել, որ ոհմակով հանդգնում են հայ աղջկա վրա․․․» հայտնի ոստիկանի ուշագրավ անդրադարձը

Երեկ հայտնի է դարձել, որ մոսկվայաբնակ հայուհիներից մեկը՝ Դիանա Մարտիրոսյանը, սեփական անձը և երկրի դրոշը վիրավորելու համար պատժել է երեք ադրբեջանցի երիտասարդների Մոսկվա քաղաքում։ Երիտասարդներին հիվանդանոց են տեղափոխել, իսկ նրանցից մեկի վնասվածքները լուրջ են։

Այս լուրը սկզբում անհավատալի թվաց, իսկ հետո հաստատվեց։ Շատերը ոգևորված տարածում են լուրը՝ իրենց հպարտությունը և ուրախությունը հայտնելով տեղի ունեցածի առիթով։ Մինչդեռ կան մարդիկ, ովքեր խիստ մտահոգ են։

Այս առիթով Մնացական Բիչախչյանը գրում է․ «Եթե հայ աղջկա կողմից երեք թուրքի շանսատակ անելու լուրը ճիշտ է, ավելի շատ (99%-ով) վատ է: Էդքան մի ոգևորվեք: Հասկանում եք ուր ենք հասել, որ ոհմակով հանդգնում են հայ աղջկա վրա:

Ասեմ էլ ինչու՞ է վատ. այդ սպորտսմեն աղջկա փոխարեն վաղը, մյուս օրը կարող է սովորական նազանի հայ աղջիկ լինել կամ անպաշտպան երեխա։ Վերջին հաշվով, լուրը կեղծ լինի, թե իրական, հերթական բարոյական հաղթանակների սերիալն եք կերտում»:

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: