Սիլվա Հակոբյանը անչափ գեղեցիկ զուգերգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում հետ և ինչ երգով է նա հանդես եկել

Սիլվա Հակոբյանը արտերկրի երգիչների հետ համագործակցելու բավականին հաջող փորձ ունի։ Նա կարողանում է իր հայրիկի պրոդյուսերական ջանքերի շնորհիվ համագործակցել տարբեր ազգերի ներկայացուցիչ երգիչների հետ։

Այդ համագործակցությունների արդյունքում ուշագրավ ստեղծագործություններ են ծնվում, որոնք մեծ սիրով են ընդունվում։ Սիլվայի հերթական երգը ծնվել է Ջիգեր Այուպբաևի հետ համագործակցության շնորհիվ։

Ջիգեր Այուպբաևն ազգությամբ ղազախ է։ Նա Սիլվայի հետ համատեղ ներկայացրել է «Սիրում եմ քեզ» գեղեցիկ երկլեզվյա երգը, որը մատուցվում է դիտարժան տեսահոլովակի ուղեկցությամբ։

Հատկանշական է, որ ստեղծագործության վրա աշխատել են թե՛ հայ, թե՛ ղազախ երաժիշտներ ու ստեղծագործողներ։ Երգի հայերեն հատվածը հեղինակել է Մանե Հակոբյանը, իսկ ղազախերեն հատվածը՝ Կուրալբեկ Տուլեևը։ Ստեղծագործության երաժշտության հեղինակը Լուկպան Ժոլդասովն է։

Զուգերգի տեսահոլովակի ռեժիսորը հայտնի ռեժիսորներից Սյոմա Կոդաբաշյանն է։ Սիլվայի և Ջիգերի համագործակցության արդյունքում ստեղծված գեղեցիկ զուգերգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: