Այսօր քաղաքական հանրահայտ գործիչներից Էդուարդ Շարմազանովի ծննդյան տարեդարձն է։ Նա բոլորում է քառասունվեց տարին։ Շարմազանովը ծնունդով Ալավերդուց է, իսկ ծագումով՝ հույն։ Գործիչը Մանկավարժական համալսարանն է ավարտել։
Երգահան Մարինա Թագակչյանը, տեղադրելով գործչի լուսանկարներից մեկը, շնորհավորել է նրա ծննդյան օրը։ Նա գրել է հետևյալը․
«Էդո ջան, ծնունդդ շնորհավոր։ Միշտ ասել եմ ու կասեմ, որ քեզ նման սկզբունքային, կրթված ու հայրենասեր մարդկանց կարիքն ու բացը քաղաքական դաշտում առկա է։
Առողջ եղիր կարևորը, որ ուժ գտնես էս անիրավ աշխարհի երեսին շպրտես ճշմարտությունը, չնայած գիտեմ, որ ամուր ու անկոտրուն ես, հա մեկ էլ հավատարիմ, ինչը այսօր կրկին դարձել է կարմիր գրքում գրանցվող մարդկային հատկանիշ։
Լավ եղիր, լավ ընկեր»,- իր շնորհավորական խոսքն ավարտել է Մարինա Թագակչյանը։ Նշենք, որ Էդ․ Շարմազանովը երկու զավակների հայր է։ Նրա զավակներից մեկը աղջիկ է՝ Նարեն, մյուսը՝ տղա՝ Հովսեփ։