Համացանցում աղմկահարույց տեսանյութ է հայտնվել, որում թուրքական հարսանիքի ժամանակ հնչում է երգչուհի Սիլվա Հակոբյանի «Նորահարսիկ» երգը․ տեսանյութ

Երկար տարիներ փոխադարձ շփումների մեջ գտնվելով՝ դարեր շարունակ հայկական ու թուրքական մշակույթները առնչվել ու ազդվել են իրարից։ Այդ է պատճառը, որ հայ և թուրք ժողովրդի մշակույթների միջև փոխներթափանցումներ են լինում։

Պարզվում է՝ թուրքերի համար հոգեհարազատ է հայկական երգն ու երաժշտությունը։ Այս մասին է վկայում այն ուշագրավ տեսանյութը, որը տարածվել է համացանցում օրերս՝ մեծ աղմուկի և տարատեսակ քննարկումների առիթ դառնալով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թրքուհու հարսանիքի ժամանակ հնչում հայ երգչուհիներից Սիլվա Հակոբյանի «Նորահարսիկ» հանրահայտ երգը։ Ընդ որում՝ երգը հնչում է հենց հայերեն։

Ավելին՝ երգի հնչյունների ներքո հարսի պար է բեմադրվում։ Հարսնացուն պարում է ալ կարմիր հագուստով։ Տեսանյութն իր ինստագրամյան հարթակում տեղադրել է Դիլարա Մամեդովան։

Թուրքական հարսանիքի ժամանակ հայկական երգի ներքո բեմադրված հարսանեկան պարը ներկայացնող ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: