«Իմ թանկագիններ, վերջապես ուզում եմ ձեզ ներկայացնել նոր երգս»․ ահա թե ինչ նոր երգ է ներկայացրել Լիլիթ Հովհաննիսյանը

Լիլիթ Հովհաննիսյանը մայր դառնալուց անմիջապես հետո նոր գորշի պրեմիերայով է ներկայացել։ Նրա նոր գործը վերնագրված է «Իմացիր»։

Երգի պրեմիերան ներկայացնելիս նշել է, որ երգի որոշ հատվածներ հանրայնացնելուց հետո հասկացել է, որ ստեղծագործությունը բավականին սիրվել, ընդունվել ու ընկալվել է իր երգարվեստի սիրահարների կողմից։

Լիլիթը չի հերքում իր երկրպագուների այն կարծիքը, որ երգը որոշ չափով նվիրված է նաև երեխային, սակայն Լիլիթը նշում է, որ ինքը երգում է նվիրյալ ու մեծ սիրո մասին։ Այն սիրո թեմատիկայով է և նվիրված է կողակցին, ում հետ սիրող սիրտը կարող է գնալ անգամ մեռնելու։

Լիլիթ Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունը մեղմ, մեղեդային գործ է, որում խոսվում է սիրելին տեսնելուց հետո սիրահարված անհատի ներաշխարհում կատարված փոփոփությունների, ներքին ապրումների մասին։

Լ․ Հովհաննիսյանի ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Նշենք, որ ստեղծագործությունը դեռևս մատուցվում է առանց հոլովակի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: