Արցախի մասին` հենց Արցախի սրտում․ Անդրեի նոր երգն ու տեսահոլովակը՝ բացառիկ պայմաններում

Արցախցի հայտնի երգիչներից Անդրեն պատերազմից հետո Ամերիկայից վերադարձել է ու իր օրերի մեծ մասն անց է կացնում հայրենի Արցախում։ Անդրեի համար անձնական մեծ ցավ է վերջին պատերազմն ու դրա հանգուցալուծումը։

Երգիչը ամռանը փորձեց փոքրիկ համերգով իր սատարումն ու աջակցությունը հայտնել հայրենակիցներին, սակայն այն ուղեկցվեց կոնֆլիկտներով։

Երգիչը նոր երգ ու տեսոհոլովակ է ներկայացրել, որը վերնագրել է իր ամառային արցախյան համերգի խորագրով՝ «Արցախ, ցավտ տանիմ»։ Երգը շարադրված է արցախյան բարբառով։

Ստեղծագործությունը պատմում է արցախցու ցավերի մասին։ Երգի հեղինակը հենց Անդրեն է, իսկ գործիքավորողը՝ Վահան Նահապետյանը։ Երգի տեսահոլովակը հեղինակել է Արսեն Եսայանը։

Անդրեն երգի պրեմիերան որոշել է հենց Արցախի սրտում ներկայացնել՝ բոլոր արցախցիներին նախապես հրավիրելով Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակ։ Անդրեն դեռ չի խոսել այն մասին, թե ինչպես է ընթացել իր և արցախցիների հանդիպումը։

Այնուամենայնիվ, իր սոցհարթակում տեղադրել է իր նոր երգն ու տեսահոլովակը, որը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: