Վանո Սիրադեղյանի դուստրը վարակվել է կորոնավիրուսով․ նա տեսաուղերձով դիմել է բուժանձնակազմի ղեկավարին

Վանո Սիրադեղյանի աղջիկը՝ Արփին, վարակվել է կորոնավիրուսով։ Նա օրեր առաջ մի հրապարակում էր արել՝ հայտնելով, որ տվյալ պահին կորոնավիրուսով վարակվելն ու հիվանդանոցային պայմաններում հայտնվելը իսկական սարսափի է նման։

Ընդ որում, կորոնավիրուսով վարակվել է նաև նրա յոթանասունհինգամյա մայրը, որին բժիշկները Արփիի խոսքերի համաձայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխել, քանի որ նրա մոտ սատուրացիան նորմալ է եղել։ Շտապ օգնության բժիշկները հաշվի չեն առել նույնիսկ, որ մայրը ուշագնաց է եղել։

Եթե օրեր առաջ Արփին պնդում էր, որ առողջապահական համակարգը կաթվածահար վիճակում է, ապա այսօր հիվանդանոցից պատմում է իր վիճակի մասին։ Արփին իր եթերի ժամանակ խոսում է իր առողջական վիճակի որոշ բարդությունների մասին։

Նա բավականին դժգոհ է Նոր Նորքի հիվանդանոցում իրեն սպասարկող բուժանձնակազմի ղեկավարից, քանի որ իրեն թոքաբորբով ցանկանում են հիվանդանոցից դուրս գրել՝ անտեսելով նրա վիճակը։

Արփի Սիրադեղյանի ուղիղեթերային միացումը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: