Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկն ու տղան բացառիկ մանրամասներ են պատմում իրենց սիրելի հորեղբոր մասին

Վազգեն Սարգսյանը, ամուսնացած չլինելով ու սեփական զավակները չունենալով, բացառիկ սիրով և ուշադրությամբ է վերաբերվել եղբոր զավակներին։ Նրանք առանձնահատուկ երանությամբ են խոսում իրենց սիրելի հորեղբոր մասին։

Գրետա Սարգսյանը հիշում է, որ հորեղբայրն իր մայրկին երբեք Գրետա կամ մայրիկ չի ասել, այլ «Սոֆի» անունն է տվել, որովհետև այդ անունով մի ուժեղ կնոջ կերպարի է գեղրավեստական ստեղծագործություններից մեկում հանդիպել։

Կառլեն Սարգսյանը հպարտորեն հիշում է, որ ինքը շատ հաճախ է ընկերակցել իր հորեղբորը։ Հիշում է մի տհաճ միջադեպ, երբ հորեղբայրը այլ անձանց ներկայությամբ խիստ բարկացել է եղել եղբոր վրա։

Տնից բարկացած դուրս գալով՝ Վ․ Սարգսյանն իր հետ տարել է նաև Արամի տղային՝ Կառլենին։ Նրանք ճանապարհին լռել են, իսկ հետո Վ․ Սարգսյանը Կառլենից ներողություն է խնդրել՝ խորհուրդ տալով միշտ խելամիտ լինել։

Հոկտեմբերի քսանայոթի համազգային աղետի մյուս զոհերի հարազատների ջերմ հիշողությունների մասին պատմող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: