Իննա Խոջամիրյանը երկրորդ անգամ է վթարի ենթարկվել, այս անգամ ավելի լուրջ․ ի՞նչ վիճակում է հիմա նա․ մանրամասներ

Իննա Խոջամիրյանը օրեր առաջ փոքր-ինչ հումորային փաթեթավորմամբ տեղեկացրել էր, որ վթարի է ենթարկվել անկանոն ու անկազմակերպ երթևեկության պատճառով։

Դերասանուհին դեռ այն ժամանակ ասել էր, որ ամեն դեպքում տհաճ պատահարը չի խաթարել իր բարձր տրամադրությունը։

Սակայն ընդամենը մի քանի օր անց Իննան նորից վաթարային իրավիճակում  է հայտնվել, սակայն այս անգամ շատ ավելի լուրջ։

Իննան պատմում է, որ երկրորդ անգամ վթարը եղել է բեռնատար մեքենայի հետ բախման արդյունքում։ Ընդ որում, Իննայի մեքենային բեռնատարն է հարվածել, ինչի արդյունքում Իննայի մեքենան դուրս է եկել երևեկելի գոտուց։

Դրանից հետո իներցիայի ուժով բեռնատարը երկրորդ անգամ է հարվածել արդեն երթևեկելի գոտուց դուրս եկած Իննայի մեքենային։

Դերասանուհին հայտնում է, որ, բարեբախտաբար, այս անգամ ևս իր հետ ամեն ինչ նորմալ է, ֆիզիկապես չի տուժել, սակայն շատ վախեցել է։

Իննան մխիթարվում է միայն նրանով, որ լինելու բանը կլինի, գոնե թող լինելիքը երկաթին, նյութին լինի, ոչ թե մարդկանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: