Էմմին կտրուկ ոճափոխության է գնացել․ ահա թե ինչպիսին է նա հիմա

Հանրահայտ երգչուհիներից Էմմին, որ ընտանեկան հանգամանքների բերումով բնակության է տեղափոխվել Ամերիկա, որտեղ էլ մեծացնում է իր երկու տղաներին, այժմ գտնվում է մասնագիտական գործունեության դադարի մեջ։

Սակայն այս դադարը չի խանգարում, որ երգչուհին շփվի իր հետևորդների հետ, անի ոչային փոփոխություններ։ Արտաքնապես քիչ փոփոխությունների դիմած երգչուհին այս անգամ կտրուկ ոճափոխության է գնացել՝ նկատելի փոխելով իր տեսքը։

Էմմին նախ կտրել և կարճացրել է մազերը, ապա նաև բացել մազերի գույնը՝ դառնալով գրեթե շիկահեր։ Նա նաև նկատելի կերպով մեծացրել է շուրթերը։ Երգչուհին այդ տեսքով լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում։

Էմմի ոճափոխության հետևորդները դրական են արձագանքել՝ արձանագրելով, որ երգչուհուն նման ոճային լուծումը սազում է։ Նշենք, որ Էմմին անմիջականորեն չի խուսափում պարբերաբար իրեն հուզող կամ մտատանջող հոգսերի մասին խոսել։

Երգչուհին վերջերս բավականին ծանր հոգեվիճակում էր գտնվում իր մտերիմ ու շատ սիրելի ընկերներից մեկի՝ տաղանդավոր երաժիշտ Հայկոյի վաղաժամ մահվան կապակցությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: