Ահա թե ինչ ֆանտաստիկ եղանակով է դիմավորել ծննդատնից վերադարձող կնոջը Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը

Մայրիկ դարձած Լիլիթ Հովհաննիսյանը արդեն տուն է վերադարձել։ Ամուսինը՝ Վահրամը, նրան դիմավորելու ֆանտաստիկ եղանակ է մտածել։ Նա Լիլիթին դիմավորել է շատ շքեղ զարդարված ննջասենյակով։

Լիլիթի սոցհարթակում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե Վահրամն ինչպես է Լիլիթին դիմավորելուն նախապատրաստվել և ինչպես է դրան արձագանքել ինքը՝ Լիլիթը։

Տեսանյութում նկատելի է, որ Լիլիթը հաճելիորեն զարմացած է, նա գրեթե շոկային վիճակի մեջ է։ Ննջասենյակն ամբողջությամբ զարդարված է սպիտակ փետուրե և բամբակե ատրիբուտներով։ Ոսկեգույն տառերով տարբեր տեղերում գրված է երեխայի անունը՝ Յան։

Վահրամը ննջասենյակի հայելու վրա ոսկեգույն տառերով գրել է Յանին ուղղված հետաքրքիր տողեր։ Դիմելով որդուն՝ նա ասել է, որ իրենք երկուսն էլ այլանդակ երջանիկ են, քանի որ աշխարհի ամենակյանք աղջիկն իր կինն է ու երեխայի մայրը։

Լիլիթ տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է վերը նկարագրված տեսարանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: