Ցավալի․ համավարակի պատճառով կյանքից հեռացել է ևս մի տաղանդավոր արվեստագետ

Լրագրող, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Մեսրոպ Հարությունյանը գրում է․ «Այս ամսի 14-ին արվեստաբան, արվեստագետ, պարզապես հրաշալի մարդ Ռազմիկ Աբրահամյանը իմ հրապարակած անեկդոտի տակ գրել էր․

«Մեսրոպ ջան, ես էլ ընկա քովիդի ջրերը, երկրորդ օրն է հիվանդանոցում բուժվում եմ, բայց դու ուրիշ տեսակ ես բուժում։ Բարի գիշեր»: Ես էլ ուրախացել էի, որ հումորն օգնում է նրան ապաքինվելու։ Նույն՝ Ավանի Թումանյան թաղամասում ենք ապրում, եթե զբոսանքների ժամանակ հանդիպում էինք՝ ապա զրույցները միշտ հումորով էին լինում, ինքը միշտ ժպտադեմ, միշտ ուրախ։

Իր հիվանդության մասին գրելուց հետո մի քանի անգամ ՍՄՍ հաղոդագրություններով խոսեցինք, ասաց դեպի ապաքինում է գնում։ Ամսի 24-ին հերթական հաղորդագրությունն ուղարկեցի, որպիսությունը հարցրի։ Պատասխան չեղավ։

Էսօր Հրաչյա Պապինյանի (Ռազմիկը մի անգամ ասել էր, որ իր ուսանողն է եղել Հրաչը) էջում տեսա, որ ամսի 25-ին Ռազմիկը մահացել է։ Անհավատալի է։ Ցավալի է։ Տխուր է։ Աստված հոգիդ լուսավորի, Ռազմիկ ջան։ Ցավակցություններս՝ ընտանիքին ու հարազատներին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: